Թուրքիայում արգելափակվել են Twitter, Facebook և Youtube սոցցանցերը։ Արգելափակման պատճառը Ստամբուլում պատանդ վերցված և սպանված Մեհմեդ Սելիմ Քիրազի լուսանկարն է՝ ճակատին զենք պարզված։ Facebook-ը ցանցից հեռացրել է լուսանկարը, որից հետո կայքի հասանելիությունը վերականգնվել է։ Թուրքիայի դատախազության հրահանգով՝ բոլոր պրովայդերներն արգելափակել էին սոցցանցերը։ Սա սոցցանցերի արգելափակման առաջին դեպքը չէ, նման միջադեպեր տեղի են ունեցել նաև անցյալ տարի։